Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նարեկ Սիմոնյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

18:42, շաբաթ, 22 ապրիլի, 2023 թ.
Նարեկ Սիմոնյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը մրցագորգերի վրա կադետներն էին /14-16 տարեկաններ/:
     Հաջող ելույթներ ունեցան և բրոնզե մեդալների արժանացան Սամվել Դանիելյանը /46 կգ /, Անդրե Սարդարյանը /58 կգ/, Գոռ Աղասարյանը /79 կգ/:
     Փայլուն գոտեմարտեր ունեցավ 53 կգ քաշային Նարեկ Սիմոնյանը և եզրափակչում հաղթելով FIAS դրոշի տակ հանդես եկող ռուսաստանցի Իսմայիլ Մախոժևին դարձավ Եվրոպայի չեմպիոն:
     Գերծանր /+88/ քաշային Դավիթ Բարսեղյանը ոսկե մեդալի համար պայքարեց մեկ այլ ռուսաստանցու՝ Դենիս Կուլիգինի հետ ու բարարվեց երկրորդ տեղով:
     Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է Իսրայելում: Տարբեր տարիքային խնբերում հանդես եկող մեր մարզիկները այս պահի դրությամբ նվաճել են 3 ոսկի, 3 արծաթ, 8 բրոնզ և ընդհանուր մեդալային հաշվարկով զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը:
     Վաղը, ապրիլի 23, պայքարի կելնեն պատանիները:

2647 | 0
Facebook