Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խնածախում ուսուցչին աշխատավարձից բացի սաղավարտ էլ պետք է տրամադրել». Գարեգին Պետրոսյան

23:12, հինգշաբթի, 20 ապրիլի, 2023 թ.
«Խնածախում ուսուցչին աշխատավարձից բացի սաղավարտ էլ պետք է տրամադրել». Գարեգին Պետրոսյան

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրթության և մնացած բաների նախարար Ժաննան ասում է` Սյունիքի մարզի Խնածախ գյուղում ուսուցիչ կա, որը ստանում է 450 հազար աշխատավարձ։ Իբր՝ տեսք-տեսեք բարեփոխման արդյունքները։ Հիմա ասեմ իրական «բարեփոխման» արդյունքները՝ Սյունիքի Խնածախ գյուղից թշնամին հեռու էր 200 կմ, այսօր` 200 մետր։ Սյունիքի Խնածախ գյուղում 50-ից ավելի ընտանիքներ յուրաքանչյուրը հազարից ավել անասուն ունեին, այսօր չունեն, որովհետև արոտավայր չունեն։ Սյունիքի Խնածախ գյուղը կորցրել է անվտանգությունը, գյուղացիների մի զգալի մասը կորցրել են եկամտի սեփական աղբյուրները, ամեն թեթև լարվածության պատճառով օրերով անց են կացնում ապաստարաններում.... Ու էս ամենից հետո, առանց սատկելու, մի հատ էլ գլուխ են գովում, թե տեսեք-տեսեք Խնածախում բարեփոխումն արդյունք է տվել։ Խնածախում ուսուցչին աշխատավարձից բացի սաղավարտ էլ պետք է տրամադրել։
     Խնածախը իմ մայրական գյուղն է, գոնե ես գիտեմ ինչ է կատարվում, այ տավարներ»:

2280 | 0
Facebook