Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսուհետ նման անձը չի կարող դառնալ տնօրեն». Ժաննա Անդրեասյան

19:18, չորեքշաբթի, 19 ապրիլի, 2023 թ.
«Այսուհետ նման անձը չի կարող դառնալ տնօրեն». Ժաննա Անդրեասյան

ԱԺ-ում ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ դպրոցների տնօրենների նշանակման գործընթացում իրականացված փոփոխություններին: «Տնօրենների առաջադրման արգելք սահմանեցինք այն անձանց համար, ում հանդեպ եղել են քրեական հետապնդումներ և քրգործերը կարճվել են տվյալ անձի կողմից վնասը փոխհատուցելուց հետո: Մենք ունեցել ենք նման դեպքեր, երբ անձը վատնում է իրականացրել, մի քանի միլիոն դրամի վնաս է հասցրել դպրոցին, այնուհետև այդ անձն այդ միլիոնները մուծելուց հետո հանգիստ մասնակցել էր մրցույթին ու կրկին դարձել տնօրեն կամ էլ վարչական համակարգող: Այսուհետ նման անձը չի կարող դառնալ տնօրեն:

5658 | 0
Facebook