Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անալիզ էի արել՝ դպրոցական արձակուրդներին Երևանում խցանումը նվազում է». Աղազարյան

16:54, չորեքշաբթի, 19 ապրիլի, 2023 թ.
«Անալիզ էի արել՝ դպրոցական արձակուրդներին Երևանում խցանումը նվազում է». Աղազարյան

«Ես մի երկու տարվա մեջ անալիզ էի արել և եկել էի այն համոզման, որ դպրոցական արձակուրդների օրերին, խցանումները քաղաքում էապես պակասում են: Իմ հարցադրումներին ի պատասխան, կենտրոնի 6 դպրոցներից առաջին դասարան ընդունված 800 երեխաներից մոտ 620-ը հեռու տեղերիցն էին գալիս: Եթե դա բազմապատկում ենք 4-ով, դառնում է 2000 երեխա և պատկերացնո՞ւմ եք՝ ամեն օր ինչ շարժում ա լինում այդ 2000 էրեխուն դպրոց տեղափոխելու համար»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, հարց ուղղեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը. «Հնարավո՞ր է, երեխան ապրելով, օրինակ, «Պուշկինի» դպրոցի կողքի շենքում, բայց առաջին դասարան չկարողանա գնա էդ դպրոցում, այլ մեկ այլ, հեռու դպրոց գնա: Ի՞նչ աշխատանքներ է տանում ԿԳՄՍՆ այս ուղղությամբ»:

Մանրամասներրը՝ տեսանյութում

«Անալիզ էի արել՝ դպրոցական արձակուրդներին Երևանում խցանումը նվազում է». Աղազարյան
2284 | 0
Facebook