Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի փուշ հանեք սիսիանցու մատից, որ խոսելու տեղ ունենաք». Նաիրի Հոխիկյան

21:12, երկուշաբթի, 27 մարտի, 2023 թ.
«Մի փուշ հանեք սիսիանցու մատից, որ խոսելու տեղ ունենաք». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Տեղական ընտրությունների արդյունքների համար Սիսիանցիներին քննադատելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե ինչպես է ապրել ու ինչպես է ապրում Սիսիանցին, ինչ հոգսեր ունի, ինչքան զոհ է տվել պատերազմի ժամանակ։ Իմացեք, թե ովքեր ու ինչ ձևերով են աշխատում սովորական Սիսիանցիների հետ՝ մարդկանց մոլորեցնելու համար։

Միշտ հեշտ է հեռվից խորհուրդներ տալ ու քննադատել, բայց երբեք չմտնել մարդկանց մեջ, չլսել մարդկանց, չապրել նրանց հոգսերով։

Մի փուշ հանեք սիսիանցու մատից, լսեք նրա մտքերը, բանավիճեք հետները, փորձեք հակառակը համոզել, որ մի բան արած լինեք ու խոսելու տեղ ունենաք։ Իսկ Նիկոլը գիշեր-ցերեկ մոլորեցնում է մարդկանց, Սիսիանցին էլ բացառություն չէ։ Բայց Սիսիանցին լավ հայ է, մի վիրավորեք, հարգեք ու հարգված կլինեք Սիսիանցու կողմից»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
3363 | 1
Facebook