Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պատժամիջոցների ցուցակում 121 ֆիզիկական և իրավաբանական անձ կա». Բորել

16:24, շաբաթ, 25 փետրվարի, 2023 թ.
«Պատժամիջոցների ցուցակում 121 ֆիզիկական և իրավաբանական անձ կա». Բորել

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ը վերջապես ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը։ «Ցուցակում 121 ֆիզիկական և իրավաբանական անձ կա, ներմուծման/արտահանման նոր սահմանափակումներ, ռուսական քարոզչական գործակալությունների արգելք»,- գրել է նա՝ թվիթերյան էջում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փաթեթը ներառում է երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման խիստ սահմանափակումներ, պատերազմին աջակցող, քարոզչություն տարածող, անօդաչու թռչող սարքեր մատակարարող անհատների և կազմակերպությունների դեմ սահմանափակող միջոցներ: Բացի այդ, ԵՄ ցուցակում են հայտնվել ռուսական երեք բանկեր՝ Альфа-Банк-ը, Тинькофф Банк-ը и Росбанк-ը։

3461 | 0
Facebook