Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ երկրները համաձայնության են եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի շուրջ

10:18, շաբաթ, 25 փետրվարի, 2023 թ.
ԵՄ երկրները համաձայնության են եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի շուրջ

ԵՄ երկրները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը, այս մասին Twitter-ում հայտնել է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահության ներկայացուցչությունը։
     «Փաթեթը ներառում է երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման ավելի խիստ սահմանափակումներ, ինչպես նաև՝ հասցեական պատժամիջոցներ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, ովքեր աջակցում են պատերազմին, քարոզչություն են տարածում, զբաղվում են անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմամբ, որոնք ՌԴ-ն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում»,- նշել են ներկայացուցչությունում։

5586 | 0
Facebook