Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Fitch-ը գնահատել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի վնասները

19:54, հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ.
Fitch-ը գնահատել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի վնասները

Թուրքիայում երկրաշարժերի տնտեսական վնասը, ամենայն հավանականությամբ, կգերազանցի 2 միլիարդ դոլարը և կարող է հասնել 4 միլիարդ դոլարի:

Այս գնահատականը տալիս է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը։
     Fitch-ի փորձագետները նշում են, որ Թուրքիայի ապահովագրական վնասները մի քանի անգամ ավելի քիչ կլինեն՝ ենթադրաբար 1 մլրդ դոլար, որի պատճառը տուժած շրջաններում ապահովագրական ցածր ծածկույթն է։

Մասնավորապես, թուրքական աղետների ապահովագրման ֆոնդը (TCIP), որը ստեղծվել է 1999 թվականի Իզմիթի երկրաշարժից հետո, ծածկում է միայն քաղաքային բնակավայրերի շենքերի վնասները: Այն չի ծածկում մարդկային կորուստները։

8388 | 0
Facebook