Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը փորձում է շանտաժի ենթարկել Թուրքիային՝ Ռուսաստանի հանդեպ ունեցած վախից. Bloomberg

20:23, երկուշաբթի, 16 հունվարի, 2023 թ.
ԱՄՆ-ը փորձում է շանտաժի ենթարկել Թուրքիային՝ Ռուսաստանի հանդեպ ունեցած վախից. Bloomberg

ԱՄՆ-ը փորձում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցում՝ վախենալով, որ ձգձգումը կխաղա Մոսկվայի օգտին, գրում է Bloomberg-ը։
     «Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Թուրքիային, որ Քոնգրեսը կարող է չհաստատել կործանիչների վաճառքը (F-16. - Խմբ.), եթե Անկարան չվավերացնի Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը ՆԱՏՕ-ին անդամագրվելու համար»,- ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան՝ անանունության պայմանով:
     ՆԱՏՕ-ի նոր անդամների շուրջ բանակցությունների ձգձգումը բխում է Ռուսաստանի շահերից, ուստի դաշինքը մտահոգված է դիմումը վավերացնելու Թուրքիայի մերժմամբ։ Ներկա իրավիճակն Անկարային թույլ է տալիս հարթել քրդերի շուրջ հյուսիսային երկրների հետ առկա տարաձայնությունները, ասվում է հրատարակության մեջ։
     Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում որևէ առաջընթաց չի կարող լինել, քանի դեռ Ստոկհոլմը վերջ չի տվել երկրում ահաբեկչական գործողություններին:
     Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Անկարայում Շվեդիայի դեսպանին և բողոքել նրան՝ կապված Ստոկհոլմում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ քարոզչության հետ։
     Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսին ուկրաինական իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դաշինքին միանալու հայտ են ներկայացրել։ Դրանք չեն վավերացվել Հյուսիսատլանտյան դաշինքի 30 անդամներից միայն երկու երկրների կողմից՝ Հունգարիայի և Թուրքիայի։

6468 | 0
Facebook