Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք է սկսել ոչ թե ռազմաբազայից և դեսպանությունից, այլ մսուր-մանկապարտեզներից և դպրոցներից»․ Կարեն Հեքիմյան

00:24, շաբաթ, 07 հունվարի, 2023 թ.
«Պետք է սկսել ոչ թե ռազմաբազայից և դեսպանությունից, այլ մսուր-մանկապարտեզներից և դպրոցներից»․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Ռազմաբա՞զա, թե՞ դեսպանություն
     Շատ հարգված մարդիկ վիճում են՝ որտե՞ղ է պետք բողոքի ակցիաներ իրականացնել՝ 102-րդ ռազմաբազայի՞, թե՞ ՌԴ դեսպանության առջև:
     Կարծում եմ, որ վեճն անիմաստ է, քանզի երկու կողմն էլ ճիշտ են:
     Ավելին՝ քանի որ «ռուսական աշխարհը» «սփռված է» Հայաստանով մեկ, ապա նմանօրինակ ակցիաներ կարելի է իրականացնել նաև Հայաստանով մեկ: Խնդիրն այլ է:
     Արդյո՞ք Հայաստանում բնակվող բնակչության մեծ մասը դեմ է «ռուսական աշխարհի»՝ Հայաստանով մեկ «սփռմանը»: Եթե դեմ չէ (ինչն իմ գնահատմամբ շատ հավանական է), ապա բողոքի ակցիաները որևէ արդյունքի չեն բերելու:
     Այդ դեպքում, ի՞նչ անել: Ցավոք, երկարատև գործընթաց է: Այն պետք է սկսել ոչ թե ռազմաբազայից և դեսպանությունից, այլ մսուր-մանկապարտեզներից և դպրոցներից:
     Երեխաներին դաստիարակել է պետք: Եվ, միգուցե ստացվի:
     Հ.Գ. Սովորաբար, գրառումներս որևէ դեպքում չեմ հեռացնում: Երեկ մի գրառում էի արել, որը խմբագրման կարիք ուներ: Սա խմբագրված տարբերակն է»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
4924 | 2
Facebook