Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գերեզմանային լռություն»․ Զախարովան՝ ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին Արևմուտքի արձագանքի մասին

12:54, չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ.
«Գերեզմանային լռություն»․ Զախարովան՝ ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին Արևմուտքի արձագանքի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ԱՄՆ-ի և ԵՄ-ի արձագանքի մասին հարցին, ասել է․ «Մենք մշտապես ասում ենք, որ այս կամ այն երկրի ներքաղաքական կյանքն ինքնիշխան պետության իրավունքն է։ Սակայն այս դեպքում Արևմուտքի արձագանքը զարմանալի է. դա հերթական երկակի ստանդարտի ապացույց է։ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները գրեթե ամեն օր «հարձակվում են» Վրաստանի իշխանությունների վրա՝ ցուցարարների նկատմամբ կիրառված իբր բիրտ ուժի համար։ Սակայն Հայաստանում կատարվող ձերբակալումների և բիրտ ուժի դեպքում՝ գերեզմանային լռություն է։ Արևմուտքը ձևացնում է, թե ոչինչ չի կատարվում»։

Զախարովայի ճեպազրույցը
2898 | 1
Facebook