Խնդրում ենք սպասել...

Համացանց

Տիգրան Ավինյանը մեկնում է Փարիզ

10:36, չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ.
Տիգրան Ավինյանը մեկնում է Փարիզ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մայիսի 15-ից 19-ը կլինի Երևանի գործընկեր քաղաք Փարիզում:
     Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Փարիզի գործընկերոջ՝ Անն Իդալգոյի և Իլ դը Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսի հետ:
     Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային և տարածաշրջանային նշանակության մի շարք կառույցներ: Այս մասին հայտնում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Աղբյուրը` Հայկ Կոստանյան
1209 | 0
Facebook