Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

13:00, չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ.
Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Ըստ պայմանավորվածության՝ հայ-ադրբեջանական կողմերը մինչև մայիսի 15-ը պետք է ստորագրեն սահմանազատման-սահմանագծման արձանագրությունը։ «Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) - Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) - Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) - Խեյրումլի (ԱՀ) եւ Բերքաբեր (ՀՀ) - Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջեւ՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է՝ հաշվի առնելով գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձեւակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կստորագրվի մինչեւ 2024թ. մայիսի 15-ը»,- նշված է սահմանազատման հանձնաժողովի հայտարարության մեջ։

«Այսօր մեր գյուղի հատվածում պետք է սահմանագծումը վերջանար, բայց երեք կետերի հետ կապված դեռ աշխատանք չի կատարվում: Լիարժեք ինֆորմացիա չկա, չեմ կարող ասել՝ ինչո՞ւ: Պատճառը կարա լինի ժամանակ ձգելը, կարա լինի էն, որ հանրությունը ոտքի ա կանգնել, չգիտեմ»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցի բնակիչը:

Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում
3207 | 0
Facebook