Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է խորհրդարանական առաջիկա ընտրություններում դառնալ եվրոպամետ ճակատի առաջնորդը: Այս մասին նա ասել է CNN-ի հաղորդավար Քրիսթիան Ամանփուրին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ չի ծրագրում անմիջականորեն մասնակցել ընտրություններին, այլ միայն կլինի ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության համար արևմտամետ կուրսի երաշխավորը:
Զուրաբիշվիլին կրկին քննադատել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը և այլ օրենքներ, որոնք, ըստ նրա, Վրաստանին հեռացնում են եվրոպական ուղուց: