Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռեժիմը խուճապի մեջ է». Տիգրան Վարդանյան

14:36, չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ.
«Ռեժիմը խուճապի մեջ է». Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր նրանք, ովքեր աշխատանքից հեռացվում են, որովհետև այս կամ այն կերպ միացել են շարժմանը կամ Բագրատ Սրբազանի հետ են գրկախառնվել, կամ նրան բարևել, կոչ եմ անում չհուսահատվել:
     Իշխանությունները հոգեվարքի մեջ են: Համ էլ իրենք չեն սիրում խելացի, պատվախնդիր ու հայրենասեր մարդկանց: Դրանք սիրում են ու տեղ են տալիս միայն նրանց, ովքեր անհայրենիք են, աբիժնիկ են, նարկոման են, հարբեցող են, անգրագետ են, բ** են կամ *7 են:
     Իշխանությունները վախենում են ու ճիշտ են անում, որ վախենում են: Նրանք այս պատերազմում պարտվելու են, իսկ այդ ժամանակ հազարավոր ոստիկանների մեջքի ետևում չեն կարողանալու թաքնվել: Վախենում են, որովհետև շատ լավ գիտեն, որ այլևս երբեք որևէ պետական պաշտոն չեն զբաղեցնելու, այլ վերադառնալու են, լավագույն դեպքում, ղուշ թռցնելուն ու այլևս երբե՛ք չեն կարողանալու մեծ գումարների դիմաց վաճառել Հայրենիքն ու հային և լափել էդ արյունոտ գումարները:
     Ռեժիմը խուճապի մեջ է ու չի տիրապետում իրավիճակին:
     Հ.Գ. Ի դեպ, հարգելի ոստիկաններ, այսօր կարևոր օր է նաև ձեզ համար: Նիկոլը դատվելու է, փախնելու է, թե՞ ...., բայց դուք էս երկրում եք մնալու ու կոչ եմ անում ձեզ, որ դրա ու դրա դասարանցու հրամանով ձեր հայրենակիցների հետ բախման չգնաք»:

1908 | 0
Facebook