Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանն արտակարգ նիստ է հրավիրել՝ հեղաշրջման փորձի զգուշացումից հետո

09:48, չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ.
Էրդողանն արտակարգ նիստ է հրավիրել՝ հեղաշրջման փորձի զգուշացումից հետո

Թուրք ազգայնականների կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զգուշացրել է պետական հեղաշրջման հնարավոր փորձի մասին, որը պատրաստում են իրավապահ մարմինների աշխատակիցները, գրում է Türkiye թերթը: Դրանից հետո Թուրքիայի նախագահն արտակարգ նիստ է հրավիրել հետախուզության և արդարադատության նախարարների հետ։

Բահչելիի զգուշացումը հնչել է Անկարայի անվտանգության վարչության մի քանի ոստիկանների՝ աշխատանքից ազատվելու և խուզարկությունների ֆոնին:

Դևլեթ Բահչելին Էրդողանին զգուշացրել է, որ իշխանության դեմ դավադրության դեպքում մի քանի ոստիկանների հեռացմամբ հարցը չի լուծվի։

3169 | 0
Facebook