Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բլինքենը նվագել ու երգել է Կիևի սրճարաններից մեկում

12:36, չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ.
Բլինքենը նվագել ու երգել է Կիևի սրճարաններից մեկում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիև կատարած այցի ժամանակ կիթառ է նվագել ու երգել բարերից մեկում։

Կադրերը հրապարակել է Associated Press-ը։ Բլինքենը բարձրացել է բեմ և ասել, որ գիտի՝ Ուկրաինայի համար շատ դժվար ժամանակներ են։ Ապա կատարել է Նիլ Յանգի «Rockin' in the Free World» երգը։

«Ձեր զինվորները, քաղաքացիները, հատկապես՝ հյուսիս-արևելքում, Խարկովում, շատ են տուժում։ Բայց նրանք և դուք պետք է իմանաք, որ ԱՄՆ-ն ձեզ հետ է, աշխարհի մեծ մասը ձեզ հետ է։ Նրանք պայքարում են ոչ միայն ազատ Ուկրաինայի, այլև ազատ աշխարհի համար: Եվ ազատ աշխարհն էլ ձեզ հետ է»,- ասել է Բլինքենը։

Բլինքենը նվագել ու երգել է Կիևի սրճարաններից մեկում
2342 | 0
Facebook