Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հուշարձանների պղծումն անթույլատրելի է՝ որտեղ էլ լինի»․ Զախարովա

14:24, չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ.
«Հուշարձանների պղծումն անթույլատրելի է՝ որտեղ էլ լինի»․ Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներում մշտապես բարձրացնում ենք այդ հարցը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Արցախում հուշարձանների պղծման մասին հարցին։ «Մեր դիրքորոշումը քաջ հայտնի է։ Պետք չէ մտածել, թե ինչ-որ բան կանտեսենք։ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանների պղծումն անթույլատրելի է՝ որտեղ էլ լինի։ Բաքվին և Երևանին կոչ ենք անում պահպանել պատմամշակութային ժառանգությունն ու պատերազմ չմղել հուշարձանների դեմ»,- ասել է Զախարովան։

2866 | 0
Facebook