Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չկան հավերժական ու անառարկելի մեծություններ»․ Էդգար Էլբակյան

23:00, երկուշաբթի, 02 հունվարի, 2023 թ.
«Չկան հավերժական ու անառարկելի մեծություններ»․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․ «ՄԵԾԵՐԻ՞ ՄԱՍԻՆ
     • Թումանյանը լավ մարդ էր, անգերազանցելի պոետ ու քաղաքական երեխա, որ կարծում էր, թե հայ-և-թուրք թշնամանքը զուտ «մի կաթիլ մեղր» է։
     • Չարենցը մոնումենտալ պոետ էր, վատ մարդ և քաղաքական կիսաթուրք, լևոնավանոյական հող հանձնող, ում համար ազգային հողահավաքն անիրական ու ծաղրելի նյութ էր, իսկ Բաշ Ապարանի հերոս Դրոն (կարդա՛ գեներալ Մանվելը)՝ բանդիտաց բանդիտ։
     • Ընդհանրապես եթե մենք ուզում ենք իրակա՛ն ազգային ոգեփոխություն, ապա անցյալի ամեն ինչ վերաիմաստավորելու անխուսափելի հեղափոխական հրամայականը պետք է գիշեր ու զօր հանգիստ չտա մեզ, որպեսզի կարողանանք թացը չորից զատել ու նոր ընթացք տալ քաղաքական հայության հավերժական ճանապարհին։
     • Չկան հավերժական ու անառարկելի մեծություններ, անառարկելի միակ մեծությունը հավերժականՀայաստան'ն է և հանուն վերջինիս՝ իրենց կյանքն ի սպաս դնող խոնարհ հերոսները։
     Հ․Գ․ Գրիգոր Զոհրապի մասին խոսելն ավելորդ է․ քաղաքական թուրք, որ, Թալեաթի հետ նարդի գլորելով, ինքն իրեն ու իր ժողովրդին տարավ ողջակիզման»։

Աղբյուրը` Էդգար Էլբակյան
6778 | 6
Facebook