Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թևաթափ եղած ենք, բայց ընկճված չենք». արցախցի կնոջ գրառումը

01:36, հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ.
«Թևաթափ եղած ենք, բայց ընկճված չենք». արցախցի կնոջ գրառումը

Արցախցի Իննա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես հա՛յ եմ, Արցախցի։
     Հիմա Արցախում եմ՝ իմ հայրենիքում, որտեղ արդեն իսկ 3-րդ օրն է, ինչ ես և բոլոր արցախցիներս շրջափակման մեջ ենք։
     Ադրբեջանի ագրեսիայի պատճառով մենք կորցրել ենք միակ ճանապարհը, որը կապվում էր Հայաստանի հետ, ինչը նշանակում է, որ չկան դեղորայք, սնունդ և ապրուստի համար կենսական պայմաններ։
     Գազը անջատեցին, շատ հավանական է նաև լույսի, ինտերնետ և հեռախոսակապի անջատումներ լինեն…
     Մենք բոլորս հոգով ուժեղ ենք, մեզ անհնար է կոտրել, վախեցնել…
     Թևաթափ եղած ենք, բայց ընկճված չենք։
     Արցախը իմ հայրենիքն է և մենք զիջելու հայրենիք չունենք։
     - Իսկ դո՛ւ «մարդասեր» աշխարհ, ասելիք չունե՞ս, հորդորելուց զատ»:

Աղբյուրը` Իննա Պապյան
4937 | 2
Facebook