Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Հարցազրույցներ

«ՀՀ-ն 1988 թ․ երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն»․ Նիկոլ Փաշինյան

18:36, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.
«ՀՀ-ն 1988 թ․ երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն»․ Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Գյումրիում մինչ օրս կա տնակային մանկապարտեզ՝ «Ծիածան» մանկապարտեզը: Միևնույն ժամանակ դրա կողքին նախկին թիվ 22 մանկապարտեզի շենքը զավթված է, մինչ այժմ չեն ազատում, մի ընտանիք է երկրաշարժից հետո այնտեղ բնակվում: «Ի՞նչ ակնկալիք կարող են ունենալ մանկապարտեզի սաները 2023 թվականի համար»,- հարցրեց պատգամավորը՝ խնդրելով մանկապարտեզի շենքը վերադարձնել երեխաներին:

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ առաջին անգամ է լսում, կուսումնասիրի հարցը: «Ես ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականին, վարչապետի պաշտոնն ստանձնելով, ինձ համար սկզբունքային է եղել երկրաշարժից տուժածների իրավունքների իրացման խնդիրը: Առաջին հարցերից մեկն է եղել, որ ներկայացնեն այն անձանց ցուցակը, ում նկատմամբ պետությունն ունի պարտավորություն աղետի հետևանքների վերացման առումով: Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը բոլոր այդ քաղաքացիների նկատմամբ պարտավորությունները կատարել է, բացի 28 ընտանիքներից: Որոնք իրենք են ցանկություն հայտնել, որ իրենց հետ կապված հարցերը լուծվեն Կապսի ջրամբարի կառուցման ժամանակ տեղի ունեցող պրոցեսների շրջանակներում: Այս պահին ՀՀ-ն 1988 թ. երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն՝ դե յուրե»,- նշեց վարչապետը:

| | |
2576 | 0
Facebook