Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախագահը նոր դատավորներ է նշանակել

18:42, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ.
Նախագահը նոր դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակել է Հակակոռուպցիոն դատարանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ և Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Տեղեկանում ենք նախագահի կայքից։

Խաչիկ Ղազարյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերոբ Մանուկյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Իսկ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանը նշանակել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2983 | 0
Facebook