Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը կանչվել է ադրբեջանական ԱԳՆ

19:18, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2022 թ.
Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը կանչվել է ադրբեջանական ԱԳՆ

Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ԱԳՆ-ին։

Հանդիպման ընթացքում դժգոհություն և մտահոգություն է արտահայտվել Իրանի հակաադրբեջանական քարոզչության, Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների զրպարտչական արշավի և սպառնալից հռետորաբանության առնչությամբ, որոնք չեն համապատասխանում երկու երկրների հարաբերությունների ոգուն։

Ասվել է նաև, որ Իրանի դեսպանատներում Ադրբեջանում անջատողականություն հրահրող և այլ երկրներում քրեական հետապնդումից խուսափող անձանց ընդունելությունը ոչ բարեկամական քայլ է։

4793 | 0
Facebook