Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուկրաինայի և Իսրայելի հետախուզություններն սկսել են համագործակցել». Զելենսկի

23:06, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2022 թ.
«Ուկրաինայի և Իսրայելի հետախուզություններն սկսել են համագործակցել». Զելենսկի

Ուկրաինան և Իսրայելը ամրապնդել են համագործակցությունը պաշտպանական ոլորտում: Երկրները փոխանակում են հետախուզական տվյալներ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է РБК-Ուկրաինան։

Զելենսկու խոսքով՝ ինքը գոհ է համագործակցության արդյունքներից, որն ակտիվացել է վերջին օրերին։

«Մենք մեր համագործակցության սկզբում ենք։ Իսրայելի հետ հարաբերություններում դրական միտում կա։ Ես դրա համար շնորհակալ եմ»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հաստատել է տեղեկությունը, որ Ռուսաստանն օգտագործել է մոտ 400 իրանական անօդաչու թռչող սարք՝ հարձակվելով Ուկրաինայի քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա։

6826 | 0
Facebook