Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարչապետն անտեղյակ է, որ աշխարհի բոլոր հեղինակավոր համալսարանները մասնավոր են». Ոսկան Սարգսյան

15:12, հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2022 թ.
«Վարչապետն անտեղյակ է, որ աշխարհի բոլոր հեղինակավոր համալսարանները մասնավոր են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անտեղյակ է, որ աշխարհի բոլոր հեղինակավոր համալսարանները մասնավոր են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Աշտարակ քաղաքում կկառուցվի ակադեմիական քաղաք, այնտեղ կգործի բուհերի խոշորացման արդյունքում կոնսոլիդացված 8 պետական բուհ։ Երևանի կենտրոնում գործող բուհերի շենքերը երևի կծախեն Նիկոլ Փաշինյանի մտերիմ, օլիգարխ, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, ով դրանք կվերածի բիզնես կենտրոնների, հյուրանոցների, բազմաբնակարան շենքերի։ Նիկոլ Փաշինյանը երևի անտեղյակ է, որ համաշխարհային համբավ ունեցող համալսարանները մասնավոր են, 21-րդ դարում պետական, միավորված բուհեր ստեղծելը քայլ է դեպի միջնադարի խավարամտություն։ Ինչպես բոլոր ոլորտներում, բուհական կրթույթյան համակարգում էլ Նիկոլ Փաշինյանը հոնքն ուղղելու փոխարեն, աչքը հանելու է»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
2954 | 2
Facebook