Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ակադեմիական քաղաքը կկառուցվի Աշտարակում, բուհերը կտեղափոխվեն այնտեղ»․ Նիկոլ Փաշինյան

12:12, հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2022 թ.
«Ակադեմիական քաղաքը կկառուցվի Աշտարակում, բուհերը կտեղափոխվեն այնտեղ»․ Նիկոլ Փաշինյան

«Մեր բուհերը թե՛ ֆիզիկական ենթակառուցվածքի, թե՛ կրթական մակարդակով հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Բուհերում կա՛մ չկան ստանդարտներ, կա՛մ չեն գործում։ Բարձրագույն կրթության դիպլոմով մարդիկ հաճախ ոչ մրցունակ են աշխատաշուկայում»,- Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Կառավարությունը մտադիր է գնալ բուհերի խոշորացման, որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորման միջոցով ու նպատակ կա ունենալու միայն ութ պետական կոնսոլիդացված բուհ։ Այդ բուհերը կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին»։

Շարունակելով խոսքը՝ Փաշինյան ասաց․ «Կառավարությունը կողմնորոշվել է՝ ակադեմիական քաղաքը կկառուցվի Արագածոտնի մարզում՝ Աշտարակում ու նորացվող բուհերը կտեղափոխվեն այնտեղ։ Եթե նման որոշումներ չկայացվեն, պետությունը կկանգնի աղետի առաջ»։

7225 | 1
Facebook