Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին մանրամասներ է ներկայացրել Էրդողանի հետ հանդիպման արդյունքներից

21:36, հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.
Զելենսկին մանրամասներ է ներկայացրել Էրդողանի հետ հանդիպման արդյունքներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Լվովում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հացահատիկի գործարքի բարելավման, ինչպես նաև Զապորոժյեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Լվովում հանդիպման ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել ենք հացահատիկի նախաձեռնության բարելավման հնարավորությունը, Զապորոժյեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ​​գրել է Ուկրաինայի ղեկավարը Telegram-ի իր ալիքում։

Բացի այդ, կողմերն անդրադարձել են պաշտպանական ոլորտում համագործակցության հարցերին։ Զելենսկին մանրամասներ չի հայտնել։

Հիշեցնենք, որ Էրդողանն այսօր Լվով է ժամանել Լեհաստանի Ժեշով քաղաքից, որտեղ վայրէջք է կատարել նրա ինքնաթիռը։ Սկզբում Թուրքիայի ղեկավարը հանդիպել է Զելենսկու հետ, իսկ հետո կայացել է եռակողմ հանդիպում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ։

5260 | 0
Facebook