Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում 21-ամյա աղջիկն ինքնասպան է եղել

23:48, չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2022 թ.
Երևանում 21-ամյա աղջիկն ինքնասպան է եղել

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին և ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծարավ Աղբյուր փողոցի հասցեներից մեկը, որտեղ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հասցեի բնակիչ, 21-ամյա Մ. Ս.-ն էր, ով ձեղնահարկում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Երևանում հայտնի բուհերից մեկում:

5025 | 0
Facebook