Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքիան փափուկ բարձի ուժով մաս-մաս յուրացնում է Հայաստանի հողերը». Գևորգ Դանիելյան

16:30, ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ.
«Թուրքիան փափուկ բարձի ուժով մաս-մաս յուրացնում է Հայաստանի հողերը». Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի գրառումը. «Թուրքիան չունի Անգլիայի մեծ զրահանավերը: Թուրքիան չունի Գերմանիայի պողպատը: Թուրքիան չունի Ռուսաստանի կազակներին: Բայց Թուրքիան ունի փափուկ բարձ, որ կդնի մեծ տերությունների գլխի տակ և կլուծի իր հարցերը». Անգլիայի վարչապետ Հենրի Պալմերսթոն։
     Մի պարզ օրինակ՝ Հիտլերի ինքնասպանության օրը Թուրքիան հապճեպ պատերազմ հայտարարեց Գերմանիային, որպեսզի հայտնվի հաղթանակած երկրների ցուցակում։ Հիմա էլ փափուկ բարձի ուժով մաս-մաս յուրացնում է Հայաստանի հողերը և իրագործում մեծ թուրանի ծրագիրը:
     Փափուկ բարձը իր լրացուցիչ ատրիբուտներով, կարծում եմ, նախատեսված չէ միայն մեծ տերությունների համար։
     Շարունակեք պնդել, թե հայկական հողերը պատկանում են ուրիշին....»:

2533 | 0
Facebook