Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում աճել է ծնունդների թիվը. ինչ անուններ են նախընտրում ծնողները

19:00, երեքշաբթի, 05 հուլիսի, 2022 թ.
Արցախում աճել է ծնունդների թիվը. ինչ անուններ են նախընտրում ծնողները

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 864 ծնունդ, որը, 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, ավել է 204-ով կամ 131 տոկոսով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի սոցիալ-ժողովրդագրության և աշխատանքի շուկայի վիճակագրության բաժնի պետ Լիլիա Պետրոսյանը։
     «Ծնված երեխաների թվում գերակշռել են տղաները՝ կազմելով 53,6 տոկոս: Ըստ անվանակոչության՝ տղաների ամենատարածված անուններն են՝ Դավիթ, Տիգրան, Հայկ, իսկ աղջիկներինը՝ Մանե, Մարիա, Եվա»,- ասել է մեր զրուցակիցը:
     ԱՎԾ պաշտոնյայի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, 22,5 տոկոսով նվազել է գրանցված մահերի թիվը: Արդյունքում՝ այս տարվա առաջին կիսամյակում Հանրապետության բնակչության բնական աճը կազմել է 372 մարդ:

44846 | 0
Facebook