Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի կառավարությունը հացահատիկի արտահանման ուղիներ է մշակել

19:00, կիրակի, 12 հունիսի, 2022 թ.
Ուկրաինայի կառավարությունը հացահատիկի արտահանման ուղիներ է մշակել

Ուկրաինայի փոխարտգործնախարար Դմիտրի Սենիկը հայտարարել է, որ Կիևը մշակել է երկու երթուղի Լեհաստանի և Ռումինիայի տարածքով՝ հացահատիկ արտահանելու և պարենային գլոբալ ճգնաժամը կանխելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Գլոբալ պարենային անվտանգությունը վտանգի տակ է, քանի որ Ռուսաստանի Դաշնության ներխուժումն Ուկրաինա դադարեցրել է հացահատիկի արտահանումը Սև ծովից, ինչը հանգեցրել է համատարած դեֆիցիտի և գների աճի», - ասել է նա:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել էր Ասիայում և Աֆրիկայում հնարավոր սովի մասին՝ ուկրաինական հացահատիկի մատակարարումների դադարեցման պատճառով։ Ըստ նրա՝ դա կբերի քաղաքական անկայունության, հեղաշրջումների շարքի և քաղաքական գործիչների տապալման։

Մինչ այդ, Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարն ասել էր, որ Ուկրաինան կհամաձայնի վերսկսել գյուղմթերքի ծովային փոխադրումները, եթե նոր զինատեսակներ տեղափոխվեն Կիև։

6614 | 0
Facebook