Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բարդին չի կարելի տնկել բակերում, քաղաքի փողոցներում». Վիկտոր Մնացականյան

23:42, երկուշաբթի, 23 մայիսի, 2022 թ.
«Բարդին չի կարելի տնկել բակերում, քաղաքի փողոցներում». Վիկտոր Մնացականյան

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ և կից գրել. «Հարգելի՛ երևանցիներ, ԲԱՐԴԻ ծառը չի կարելի տնկել բակերում, անգամ՝ քաղաքի փողոցներում: Չնայած համարվում է, որ կարող է ապրել մինչև 120 տարի, բայց մեր քաղաքի էկոլոգիան և ոչ համապատասխան մասնագիտական խնամքը բերում է նրան, որ արդեն 20-30 տարում այն համարվում ա վտանգավոր և «վթարային», պլյուս հաշվի առնենք, որ բարդին բնափայտի բնամիջուկ չունի։
     Բարդին շատ հարմար ա տնկել մայրուղիների եզրով կամ դաշտային բնակելի տարածքները կողային քամիներից պաշտպանելու համար:
     Իսկ իրականում, ես կարծում եմ, որ այս դեպքը Վերևից նշան էր մեզ (Փառք Աստծո ֆիզիկապես տոժողներ չկան) Արամի վրա տեղադրվող անիմաստ ու Երևանին և ժամանակակից քաղաքի զարգացման տենդենցներին դեմ խայտառակ решётка-ների տեղադրման դեմ (այլ գրագետ ձևակերպում չգտա): Սա կարելի էր միայն Ազգային պատկերասրահի հետևի մուտքի դիմաց. նաև հաշվի առնելով երեխաների և տարեցների վերջերս ավելացած շարժը այդ մայթում, որը բարձր է փողոցից 1.50 մետր և վտանգավոր, իսկ դեպի Նալբանդյան փողոց, կարծում եմ, միայն տգեղացնում է տեղանքը և սիրուն շենքը «բանտարկում»,
     Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկի անտրամաբանական արգելապատնեշները՝ ձեզ վառ օրինակ:
     Ու մի բան էլ՝ ե՞րբ ենք վերջապես ազատվելու փողոցների/մայթերի մետաղյա կահույքի անդուր ու իրար հետ կապ չունեցող գորշ գույներից, աշխարհում լիքը հետաքրքիր գույներ կան դրանց համար: Գոնե նույն տարածքում գտնվողները կարելի ա մի քիչ իրար համահունչ անել»:

4213 | 0
Facebook