Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շիրակի մարզում արկի պայթյունից տղամարդ է մահացել

20:00, ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ.
Շիրակի մարզում արկի պայթյունից տղամարդ է մահացել

Այսօր՝ մայիսի 13-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վահրամաբերդ և Հովունի գյուղերի միջնամասում գտնվող «Կամխուտ» կրակադաշտում պայթյուն է տեղի ունեցել և, ըստ նախնական տեղեկությունների, կա զոհ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 15:30-ի սահմաններում նշված վայրում՝ ուսումնական կրակադաշտում, արկի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Վահրամաբերդ գյուղի բնակիչ 64-ամյա Դերենիկ Տեփոյանը տեղում մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

3833 | 0
Facebook