Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարող էր չէ՞ Հիսուսին հետմահու կնքեր, ինքն էլ կանգներ քավոր». Հայկ Մանասյան

00:48, ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ.
«Կարող էր չէ՞ Հիսուսին հետմահու կնքեր, ինքն էլ կանգներ քավոր». Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանի գրառումը. «Սա իրականն է, օրիգինալը։ Գտնվում է Բրազիլիայում։
     Սա հայինը չէ, հայինը Գեղարդավանքի եկեղեցական անձավներն են, իրենց մութ ընդերքից բխող սառնորակ աղբյուրով և այդ մութը ցրող մոմավառ լույսով։
     Սատանան, անգամ կարող է հրեշտակի տեսքով հայտնվել, արձանն ի՞նչ է, որ արձանի տեսքով չհայտնվի։
     Ու թե հիշում եք, Աստծունը ճշմարիտն է, օրիգինալը, իսկ Սատանայինը սուտը, կեղծվածը։
     Բրազիլական Հիսուսի ձեռքերը փոքր ինչ իջեցնում եք, մայրուղու մայթեզրին ձուկ ծախողի կեցվածքին համապատասխան, և ահա խնդրեմ, ծառուկյանական Հիսուսն իր ողջ հմայքով մրցույթի հաղթող, համաժողովրդական ճաշակով ընտրված։
     Հիսուսի արձանն էլ հարբած կերուխումի մուզիկա է, որ պատվիրում ու նվագում են լակած քեֆչիների ճաշակին համապատասխան ու երաժիշտներին շաբաշ բաժանողի սրտով։
     Հիսուսի արձանը...
     Մանվել Գրիգորյանը տարիներ առաջ Զորավար Անդրանիկին հետմահու պարգևատրում էր Վազգեն Սարգսյանի մեդալով։
     Հիմա, երկրիս մեղապարտը Հիսուսի արձան է կանգնեցնում։ Էլի լավ ենք պրծել, կարող էր չէ՞ Հիսուսին հետմահու կնքեր, ու ինքն էլ կանգներ քավոր։ Թեև ի՞նչ տարբերություն»։

6189 | 0
Facebook