Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Յուրաքանչյուր արցախցու համար իսպանական «No pasaran» կարգախոսն ապրելակերպ է». Դ. Բաբայան

12:12, ուրբաթ, 06 մայիսի, 2022 թ.
«Յուրաքանչյուր արցախցու համար իսպանական «No pasaran» կարգախոսն ապրելակերպ է». Դ. Բաբայան

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի գրառումը. «Յուրաքանչյուր արցախցու համար իսպանական «No pasaran» կարգախոսը, ըստ էության, ապրելակերպ է։
     Երեկ երեկոյան մասնակցել և ելույթ եմ ունեցել Իսպանիայում կայացած առցանց կոնֆերանսին՝ նվիրված Արցախի հիմնախնդրին։
     Միջոցառմանը ներկա էին Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի պատգամավորներ, որոնց թվում էին Բասկերի Երկրի և Կատալոնիայի ներկայացուցիչներ, Իսպանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, իսպանացի լրագրողներ։
     Խոսեցինք Արցախի և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։
     Շնորհակալություն հայտնեցի Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորներին` Արցախին աջակցելու և 2020թ. Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ագրեսիան Արցախի դեմ դատապարտելու համար։
     Համոզված եմ, որ բոլոր նորմալ և սթափ մտածող մարդիկ քաջ գիտակցում են, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ագրեսիան Արցախի դեմ ագրեսիա է ողջ քաղաքակիրթ հանրության դեմ, և այս հարցում պասիվությունն ու անտարբերությունը միայն կխթանեն ագրեսորներին նոր հարձակումները քաղաքակիրթ աշխարհի դեմ։ Նաև ընդգծել եմ Ռուսաստանի, նրա խաղաղապահների կարևոր դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում՝ խաղաղության և անվտանգության պահպանման գործում։
     Հանդիպումը հետաքրքիր և օգտակար էր։ Նման միջոցառումների շարունական ու պարբերական բնույթը կնպաստեն աշխարհին Արցախի հիմնախնդիրը հասկանալի ու հասանելի դարձնելուն։
     Շեշտեցի, որ յուրաքանչյուր արցախցու համար իսպանական «No pasaran» կարգախոսը, ըստ էության, ապրելակերպ է։
     Միջոցառումը կազմակերպել էր Իսպանիայում Սփյուռքի երիտասարդ դեսպան, Կատալոնիայի «Արարատ» հայկական միության նախագահ Սարգիս Հակոբյանը»։

Աղբյուրը` Դավիթ Բաբայան
| | |
5695 | 0
Facebook