Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին տեսաուղերձ է հղել ժողովրդին

09:30, երեքշաբթի, 22 փետրվարի, 2022 թ.
Զելենսկին տեսաուղերձ է հղել ժողովրդին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով՝ նշելով, որ պետության միջազգայնորեն ճանաչված սահմանները կմնան անփոփոխ: «Ռուսաստանի վերջին գործողությունները որակում ենք որպես մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում: Այդ որոշումների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը»,- ասել է Զելենսկին։

Նա նաև նշել է, որ Ուկրաինան ոչ մեկին չի զիջի իր տարածքները, բայց հավատարիմ է մնում կարգավորման դիվանագիտական և խաղաղ ճանապարհին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը:

10873 | 0
Facebook