Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բորիս Ավագյանը սպառնում է պատռել «Նիկոլի և նրա բանդայի դիմակը». «Հրապարակ»

09:42, երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.
Բորիս Ավագյանը սպառնում է պատռել «Նիկոլի և նրա բանդայի դիմակը». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Դեկտեմբերի կեսերին հայկական համացանցում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում ձերբակալում Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին: Նա արդեն մեկ ամիս է՝ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։

Մենք Բորիս Ավագյանի կնոջ` Էլեն Ավագյանի միջոցով կապ հաստատեցինք նրա հետ, որպեսզի իմանանք, թե ինչում են նրան մեղադրում։ Գրավոր հարցեր փոխանցեցինք և ստացանք գրավոր պատասխան։ Նա սկանդալային հայտարարություն է արել՝ կապված մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ և խոստացել է առաջիկայում նոր բացահայտումներ անել՝ պատռելով «Նիկոլի և նրա բանդայի դիմակը»:

Մեր հարցերի պատասխանները՝ առաջին բացահայտումներով, կհրապարակենք թերթի վաղվա համարում»,- գրում է թերթը:

5205 | 1
Facebook