Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

12:30, շաբաթ, 22 հունվարի, 2022 թ.
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

Արցախում հունվարի 21-ին կատարվել է 73 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել. հյատնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:
     Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 23-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
     2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1334 քաղաքացու հետազոտություն, որից 99-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
     Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

1913 | 0
Facebook