Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գարիկ Սարգսյանը մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանում. «Հրապարակ»

10:30, շաբաթ, 22 հունվարի, 2022 թ.
Գարիկ Սարգսյանը մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանում. «Հրապարակ»

«Վեդիի քաղաքապետի ԺՊ նշանակված Գարիկ Սարգսյանը սկսել է պատրաստվել մարտի 27-ի ընտրություններին և դրա համար անխնա օգտագործում է վարչական լծակները, կադրային փոփոխություններ է անում, մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանում՝ ընտրություններում իրեն աջակցելու դեպքում։ Հանդիպումներ է ունենում գյուղերի ներկայացուցիչների հետ, էլի աշխատանք է խոստանում։

Մի խոսքով՝ եղած հաստիքներից տասնապատիկ ավելի պաշտոնների խոստումներ է արդեն տվել և սերտ համագործակցում է իրավապահների հետ, որ իր մրցակիցներին առնեն խոշորացույցի տակ։ Տեղակալ կնշանակվի երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական Կառլեն Հակոբյանի որդին, փոխել է կոմունալ բաժնի պետին և այլն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

3295 | 0
Facebook