Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

Ցուցարարները ծեծռկտուքի մասնակից պատգամավորներին վերջնաժամկետ ներկայացրին. ցույցն ավարտվեց

19:12, երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
Ցուցարարները ծեծռկտուքի մասնակից պատգամավորներին վերջնաժամկետ ներկայացրին. ցույցն ավարտվեց

Ազգային ժողովի դիմաց ավարտվեց բողոքի ցույցը, որի մասնակիցներն իրենց դժգոհությունն էին հայտնում ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ:
     Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ցերեկը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գրասենյակում և միջանցքում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Համաձայն «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները (նշվում են Հրաչյա Հակոբյանի, Արմեն Խաչատրյանի, Վահագն Ալեքսանյանի, Սիսակ Գաբրիելյանի անունները) ծեծել են «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականներ Գերասիմ Վարդանյանին, Սևակ Նազարյանին և Տարոն Ղազարյանին։
     Սկզբում ցուցարարները պահանջում էին ՔՊ–ականների հետ հանդիպում, բայց քանի որ նրանք այդպես էլ չեկան, սկսեցին պահանջել նրանց հրաժարականը։
     «Ողջամիտ ժամանակ ենք տալիս, որ մանդատները վայր դնեն։ Թող Նոր տարին էլ անցնի, դա իրենց նվեր՝ Նոր տարուն էլ պատգամավոր լինեն, բայց հետո հրաժարական տան։ Ազգային ժողովի պատգամավորը` ազգընտրյալը, իրավունք չունի իրեն խուլիգանի պես պահելու», - ասաց ցուցարարներից մեկը։
     Վաղը «Հայաստան» դաշինքի պատգամավորները ԱԺ նիստին ավելի կոնկրետ պահանջներ կներկայացնեն ծեծկռտուք կազմակերպած պատգամավորներին։

| | |
2781 | 0
Facebook