Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վանո Սիրադեղյանի արխիվները փոխանցվե՞լ են ընտանիքին․ «Իրավունք»

09:42, ուրբաթ, 03 դեկտեմբերի, 2021 թ.
Վանո Սիրադեղյանի արխիվները փոխանցվե՞լ են ընտանիքին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Պետական գործիչ Վանո Սիրադեղյանի աճյունը արդեն Հայաստանում է: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հուղարկավորությունը` դեկտեմբերի 4-ին. սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի դեպի Կոթի այդ օրը՝ առավոտյան 08:00-ին: Այս մասին թերթի հետ զրույցում ասաց Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը:

Արդյոք բացի աճյունից, ձեզ՝ Սիրադեղյանի հարազատներիդ, փոխանցվե՞լ են նաև նրա անձնական իրերը: Այդ թվում ժամանակին բազում խոսակցությունների առիթ դարձած արխիվները, որոնց բացահայտումը, ինչպես տարիներ շարունակ է խոսվել, շատ մարդկանց վրա, մեղմ ասած, էժան չի նստի:
     Այդ մասին ես ոչինչ այս պահին չեմ կարող ասել, թե ինչ է փոխանցվել մեզ՝ բացի աճյունից: Իսկ թե ինչու են այդքան անհանգստացած հայրիկիս արխիվներից ոմանք, դա արդեն, մեղմ ասած, իրենց գործն է, դրանում ոչնչով չենք կարող օգնել:

Ամեն դեպքում, ինչո՞ւ որոշվեց Սիրադեղյանին հուղարկավորել հայրենի Կոթի գյուղում:

Դա և հայրկիս, և մեր ընտանիքի որոշումն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

3328 | 0
Facebook