Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երկրի առաջին դեմքերի անվճար բուժօգնությունը նաև անվտանգության հարց է». Ավանեսյան

15:34, երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ.
«Երկրի առաջին դեմքերի անվճար բուժօգնությունը նաև անվտանգության հարց է». Ավանեսյան

«Կարծում եմ՝ իրար հետ կապ չունեցող երկու հասկացությունները բերում եք նույն հարթության վրա։ Մեր զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները արտոնյալ պայմաններով օգտվում են բժշկական օգնությունից՝ 2019-ից իրենց նախընտրությամբ, թե որ բժշկական կենտրոնից օգտվեն», - այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքելով այն դիտարկմանը, որ զինծառայողներին արտահերթ բուժսպասարկում տրամադրելու նախագծին բացասական եզրակացություն է տրվում, իսկ երկրի առաջին դեմքերին անվճար բուժօգնություն, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Դա շատ անհարժեշտ և ճիշտ մոտեցում, նաև ազգային անվտանգության հարց է»,- նշեց Ավանեսյանը։

5263 | 2
Facebook