Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հրաժարվել խմբակցությունից՝ պահելով մանդատը․ «Հրապարակ»

09:24, ուրբաթ, 05 նոյեմբերի, 2021 թ.
Հրաժարվել խմբակցությունից՝ պահելով մանդատը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Տևական ժամանակ է՝ խոսվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու մասին։ Զաքարյանն օրերս խմբակցության ղեկավարությանը հայտնել է, որ որոշումն արդեն կայացրել է և, ըստ ամենայնի, առաջիկայում կհրապարակի։ Պրոցեսը, որը սկսվել էր ամիսներ առաջ, գուցե` նոր ԱԺ-ի կազմավորման առաջին իսկ պահից, պարզապես սառեցվել էր Արթուր Վանեցյանի շնորհիվ:

Մեր տեղեկություններով, նա նախատել էր Զաքարյանին, հորդորել խմբակցությունը լքելու դեպքում մանդատից հրաժարվել։ Սակայն Զաքարյանի ՔՊ-ական ընկերները` Խաչատուր Սուքիասյանի ղեկավարությամբ, ավելի համառ են գտնվել: Մեր աղբյուրների պնդմամբ՝ իշխանությանը հաջողվել է Զաքարյանին պոկել ընդդիմությունից, և առաջիկայում նա կհայտարարի, որ գործունեությունը շարունակելու է «անկախ պատգամավորի կարգավիճակում»»:

Մանրամասները՝ թերթի համարում:

6284 | 1
Facebook