Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«ԹոնրաՏոն»-ը ձևավորվեց Հազարաշենները հանրահռչակելու, փրկելու և աշխարհին ներկայացնելու նպատակով»․ Կարինե Փանոսյան

17:06, կիրակի, 24 հոկտեմբերի, 2021 թ.
«ԹոնրաՏոն»-ը ձևավորվեց Հազարաշենները հանրահռչակելու, փրկելու և աշխարհին ներկայացնելու նպատակով»․ Կարինե Փանոսյան

Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում առաջին անգամ անցկացվել է Թոնրատոն փառատոնը. հացի ծես, հարսանեկան ծես, տոնածիսական կերակուրներ, ազգային երգ, պար ու երաժշտություն: Միջոցառման նպատակն էր՝ վեր հանել ու ներկայացնել թոնիր-հազարաշեն ծիսական կապի ողջ համակարգը, ինչպես նաև տոնածիսական կերակուրները։

«ԹոնրաՏոն-ը ձևավորվեց՝ Հազարաշենները հանրահռչակելու, փրկելու և աշխարհին ներկայացնելու նպատակով»․ Կարինե Փանոսյան

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում փառատոնի հեղինակ Կարինե Փանոսյանը ցավով նշեց, որ մեր հարևան թշնամական պետությունները փորձում են յուրացնել հայկականը` Հազարաշենները ներկայացնելով որպես թուրքական մշակույթի արժեքներ:

«ԹոնրաՏոն»-ը ձևավորվեց Հազարաշենները հանրահռչակելու, փրկելու և աշխարհին ներկայացնելու նպատակով։ Զգայարաններս հուշում էին, որ մի վտանգավոր խաղ է սկսվում...մի՞թե սպասելու էինք, որ սա էլ յուրացնեն։ Սրա դեմ պայքարելու միայն մի ձև կար՝ ներկայացնել համոզիչ ու հիմնավոր ապացույցներ, թե որտեղից է սկիզբ առել, ինչպես ձևավորվել, ինչու է մերը»,- ասում է Կ. Փանոսյանը և շարունակում․ «Հազարաշենների հազարամյա պատմությունն սկիզբ է առնում վաղ Բրոնզի դարից։ Առաջին Հազարաշենները հայտնաբերվել են հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում Երևանյան լճի ափին՝ Շենգավիթ հնավայրում»։

Լուսանկարում փայտաշեն հազարաշեն առաստաղով գլխատուն է, որը հայկական բնակելի տների հիմնական տիպն է

Թոնրատուն
Թոնրատուն
«ԹոնրաՏոն-ը ձևավորվեց՝ Հազարաշենները հանրահռչակելու, փրկելու և աշխարհին ներկայացնելու նպատակով»․ Կարինե Փանոսյան
«ԹոնրաՏոն-ը ձևավորվեց՝ Հազարաշենները հանրահռչակելու, փրկելու և աշխարհին ներկայացնելու նպատակով»․ Կարինե Փանոսյան

«Ես չգիտեմ, թե մենք ոնց ենք այսքան տարի ապրել, հասել մեր օրեր, բայց ես հստակ տեսնում եմ, որ մենք ծայրահեղ վիճակում ենք այսօր։ Եթե 5-րդ դարում մեր փրկությունը եղավ գրերի գյուտը, 20-րդ դարում՝ Կոմիտասը, ապա ի՞նչ ունենք այսօր։ Ո՞վ է փրկելու մեր ազգային ժառանգությունը, որի յուրացման համար հարևանները մաքառում են, գլուխ կոտրում, լեգենդներ հորինում, կեղծիք տարածում, իսկ մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ ունենք, իմացածն էլ չենք գնահատում»,- ասում է փառատոնի կազմակերպիչը։

Կարինե Փանոսյան
Կարինե Փանոսյան

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ նշում է, որ մեր թշնամիներն ու Վրաստանն արդեն հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ թոնիրն իրենց մշակույթային արժեք գրանցելու համար, այնինչ հենց մենք պետք է բարձրաձայնենք և ամենօրյա ռեժիմով խոսենք մեր հնադարյա արժեքների մասին:

Լուսանկարում՝ Կարինե Փանոսյան, Սեդրակ Մամուլյան, Վանուհի Սիմոնյան

«Այ, էսպիսի գանձեր ենք մեր նախնիներից ժառանգել: Հիմա ընդամենը պիտի ճանաչենք, պահպանենք, զարգացնենք ու փոխանցենք»,- ասում է «Կէան» կրթամշակութային կենտրոն հիմնադիր Վանուհի Սիմոնյանը

«ԹոնրաՏոն-ը ձևավորվեց՝ Հազարաշենները հանրահռչակելու, փրկելու և աշխարհին ներկայացնելու նպատակով»․ Կարինե Փանոսյան
«ԹոնրաՏոն-ը ձևավորվեց՝ Հազարաշենները հանրահռչակելու, փրկելու և աշխարհին ներկայացնելու նպատակով»․ Կարինե Փանոսյան

| | |
2053 | 0
Facebook