Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե Հայաստանը պետական սահման չունի, դուք ո՞ր պետության պաշտոնյա եք». Հակոբ Բադալյան

17:18, չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.
«Եթե Հայաստանը պետական սահման չունի, դուք ո՞ր պետության պաշտոնյա եք». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ներեցեք, բայց ի՞նչ է նշանակում այդ անհեթեթ արտահայտությունը՝ «չեն ուզում, որ Հայաստանը պետական սահման ունենա»: Եվ սա ասում են պետական պաշտոնյաներ:
     Բա, եթե Հայաստանը պետական սահման չունի, դուք ո՞ր պետության պաշտոնյա եք, ո՞ր պետության բյուջեից եք ստանում աշխատավարձ, ո՞ր պետության բյուջեից սպասարկվող ծառայական մեքենաներից եք օգտվում:
     Եթե սահմանը սահմանազատված եւ սահմանագծված չէ, դա դեռ չի նշանակում, որ չկա պետական սահման: Պետական սահմանը կարող է լինել այո՝ դասական կահավորմամբ, եւ կարող է լինել շփման գծի տեսքով՝ կրամատավորված, ականապատված եւ այլն, բայց այն կա, այն պետական սահման է:
     Վարեք ձեր քարոզչական պատերազմը ձեր ներքին մրցակիցների դեմ, բայց ոչ Հայաստանի հանրապետության»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
2629 | 0
Facebook