Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սարկոզին դատապարտվել է մեկ տարվա բանտարկության

14:24, հինգշաբթի, 30 սեպտեմբերի, 2021 թ.
Սարկոզին դատապարտվել է մեկ տարվա բանտարկության

Փարիզում նոր դատավճիռ է կայացվել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նկատմամբ, փոխանցվում է РИА Новости-ն: Դատարանը 1 տարվա ազատազրկման է դատապարտել նրան՝ մեղադրելով խարդախության մեջ՝ կապված 2012 թվականի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման հետ: Նախկին նախագահը ստիպված կլինի պատիժը կրել տանը՝ էլեկտրոնային հսկողության ներքո, ասել է դատավորը:

Դատախազությունը պահանջել է Սարկոզինն դատապարտել 6 ամսվա ազատազրկման: Մեղադրող կողմը պահանջել է ևս 6 ամիս պայմանական ազատազրկում և 3750 եվրո տուգանք:

4645 | 0
Facebook