Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Կարճ՝ պատվաստման մասին». Արմեն Աշոտյան

21:00, հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
«Կարճ՝ պատվաստման մասին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը. «Կարճ՝ պատվաստման մասին։

1. Հայաստանի ապիկարները տապալել են համավարակի դեմ պայքարը, այդ թվում՝ պատվաստումների մասով։

2. Առողջապահության նախարարը ոլորտից կատարյալ անտեղյակ դրածո է։

3. Նրանք խաբել են ու շարունակում են խաբել բոլոր հարցերում, այդ թվում՝ համավարակի մասով։

4. Պատվաստումը պետք է լինի կամավոր։ Պետության կողմից ճիշտ բացատրական աշխատանքի թերացումներն անթույլատրելի է սվաղել բիրտ վարչական լծակներով։

5. Հայաստանում պատվաստման մակարդակի ցածր ցուցանիշն ապացուցում է, որ հասարակությունը նրանց իրականում չի վստահում։ Պատվաստման ցածր ցուցանիշը նրանց ապալեգիտիմացման ուղղակի ցուցիչ է։

6. Ես պատվաստվել եմ թե՛ առողջապահական հենքով, թե՛ գլոբալ մոբիլությունս պահպանելու համար։

7. Պատվաստման գործընթացը պիտի լինի գիտահեն և գիտակցված, ոչ թե տգետների տապալումների հետևանքով՝ պարտադրված»։

Աղբյուրը` Արմեն Աշոտյան
| | |
8741 | 4
Facebook