Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի համաշխարհային գները աճում են

11:00, չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Նավթի համաշխարհային գները աճում են

Սեպտեմբերի 22-ին գրանցվել է նավթի համաշխարհային գների աճ: Նշվում է, որ դա տեղի է ունեցել՝ նավթի պաշարների նվազման մասին ԱՄՆ Նավթի ինստիտուտի հրապարակած տվյալների ֆոնին: Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գները աճել են 1,04%-ով՝ բարելի դիմաց կազմելով 75,13 դոլար, իսկ WTI տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերյան մատակարարումներով աճել են 1,15 %-ով՝ բարելի դիմաց կազմելով 71,3 դոլար: Նշվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում «սև ոսկու» պաշարները կրճատվել են 6,1 միլիոն բարելով:

3546 | 0
Facebook