Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեղադրանքը չենք ընդունում, հրաժարվել ենք ցուցմունք տալուց»․ Իրինա Յոլյանի պաշտպան

13:00, չորեքշաբթի, 18 օգոստոսի, 2021 թ.
«Մեղադրանքը չենք ընդունում, հրաժարվել ենք ցուցմունք տալուց»․ Իրինա Յոլյանի պաշտպան

«Խոսքը Քրեական օրենսգրքի 179 հոդվածի մասին է, դա իրենից ներկայացնում է յուրացման և վատնման հանցակազմը»,- այսօր՝ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Գորիսի փոխհամայնքապետին առաջադրված մեղադրանքին՝ ասաց պաշտպան էրիկ Ալեքսանյանը։

«Տվյալ դեպքում հանցակազմի երկրորդ հատկանիշն է մեղսագրվում՝ վատնումը։ Ասում են, իբրև թե, խախտվել է սոցիալական օգնությունների տրամադրման վերաբերյալ համապատասխան կարգը և պետությանը պատճառվել է համապատասխան վնաս։ Այսինքն՝ օգնություն է տրամադրվել այնպիսի անձանց, որոնք իրականում կարիքավոր չեն»,–նշեց Ալեքսանյանը։

«Մենք մեղադրանքը չենք ընդունում, հրաժարվել ենք ցուցմունք տալուց։ Բայց պայմանականորեն ընդունենք, որ կարգը խախտվել է, և օգնություններ են տրամադրվել ոչ կարիքավոր անձանց, և եթե կա կարգի խախտում, այն իր մեջ կարող է պարունակել կարգապահական զանցանքի հատկանիշներ։ Տվյալ դեպքում ինչպե՞ս է վարույթ իրականացնող մարմինը տվել սահմանումը կարգապահական զանցանքի և հանցագործության․ այստեղ է խնդիրը»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ դատարանում տեղի է ունենում Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանի կալանավորման հարցի քննությունը։

«Մեղադրանքը չենք ընդունում, հրաժարվել ենք ցուցմունք տալուց»․ Իրինա Յոլյանի պաշտպան
5428 | 0
Facebook