Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպիտակ տունը հաստատել է, որ ամերիկյան զենքի զգալի մասը թալիբների ձեռքում է

00:00, չորեքշաբթի, 18 օգոստոսի, 2021 թ.
Սպիտակ տունը հաստատել է, որ ամերիկյան զենքի զգալի մասը թալիբների ձեռքում է

Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանին տրամադրված զենքի զգալի մասը հայտնվել է թալիբների ձեռքում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: «Մենք ամբողջական տեղեկատվություն չունենք՝ ամեն անուն զենքի վերաբերյալ, սակայն դրանց նշանակալից մասը այժմ «Թալիբան»-ի ձեռքում է: Բնականաբար, մենք չենք ակնկալում, որ նրանք այն մեզ կվերադարձնեն Քաբուլի օդանավակայանում»,- ասել է Սալիվանը:

11518 | 0
Facebook